Ուսուցչի թափուր տեղի մրցույթ

Հայտարարություն

Մրցույթ՝ ՀՀ «Լոռու մարզի Վանաձորի Վ. Համբարձումյանի անվան թիվ 25 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի  «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի (16 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավոր­ման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

—  դիմում (Ձև 1),

—  մեկ լուսանկար 3×4 չա­փի,

—  բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),

—  անձը հաստատող փաստաթուղթ,

— «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատաս­խան’ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատան­քային գրքույկի պատճենը (առկայության դեպ­քում),

—  ինքնակենսագրություն (Ձև 5),

— այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

— ՀՀ արական սեռի քաղաքացիները` նաև զինվորական գրքույկ,

— հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

—  որակավորման տարակարգ ունենալու դեպքում` հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատաս­խանատու անձը փաստաթղթերի բնօրինակնե­րը համեմատում է պատճենների հետ և բնօ­րինակները վերադարձնում: Եթե ներկայաց­ված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կա­րող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամ­կետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայ­տարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ, ամեն օր`  ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Վ. Համբարձումյանի անվան թիվ 25 հիմնական դպրոցում, հասցեն՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Համբարձումյան 2

Տեղեկությունների համար զանգահարել (0322) 5-06-92 հեռախոսահամարով:

Հայ պոեզիայի և ասմունքի համաքաղաքային մանկապատանեկան փառատոնի եզրափակիչ փուլ

 

Մարտի 1-ին տեղի ունեցավ Հայ պոեզիայի և ասմունքի համաքաղաքային մանկապատանեկան փառատոնի եզրափակիչ փուլը: Վանաձորի թիվ 25 հիմնական դպրոցը ներկայացնում էին թվով հինգ աշակերտներ: Փառատոնին ելույթ ունեցան Vբ դասարանի աշակերտուհի Վարդանյան Միլենան և IXա դասարանի աշակերտուհի Սահակյան Մանեն: Դպրոցը ներկայացրած աշակերտները պարգևատրվեցին պատվոգրերով:

Գրական-երաժշտական մրցույթ նվիրված Հովհ. Թումանյանի150-ամյակին

Վանաձորի Վ. Համաբարձումյանի անվան թիվ 25 հիմնական դպրոցում շարունակվում են Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյակին նվիրված միջոցառումները: Փետրվարի 28-ին պատմաբանասիրական մասնախմբի կողմից (Մ/մ նախագահ՝ Ա. Սաքանյան) դպրոցում կազմակերպվեց գրական-երաժշտական մրցույթ ութերորդ դասարանի աշակերտների միջև:

Միջոցառման ընթացքում ամբողջովին ներկայացվեց Հովհաննես Թումանյանի տոհմի ծագումնաբանությունը և կենսագրությունը , նրա ստեղծագործությունները, կերպարը որպես հասարակական գործիչ:
Մրցույթի արդյունքում առաջին հորիզոնականը գրավեց 8բ դասարանը (դասղեկ՝ Ա. Բաղդասարյան, ուսուցիչ՝ Ա. Դունամալյան): Երկրորդ հորիզոնականը հավասար միավորներով գրավեցին 8ա (դասղեկ՝ Մ. Արզումանյան, ուսուցիչ՝ Մ. Բաղդասարյան) և 8գ (դասղեկ՝ Ժ. Քոչինյան, ուսուցիչ՝ Մ. Հովհաննիսյան) դասարանները:

Հեռավար դաս Ձորագետի դպրոցի աշակերտների հետ

Փետրվարի 21-ին տեղի ունեցավ հեռավար դաս Վանաձորի թիվ 25 հիմնական դպրոցի VIIգ դասարանի (ուսուցիչ` Ա. Սաքանյան) աշակերտների և Ձորագետի հիմնական դպրոցի VII դասարանի աշակերտների հետ: Դասի խորագիրն էր` «Համո Սահյանի պոեզիայի աշխարհում»: Ներկայացվեց Համո Սահյանի կերպարը իր իսկ բանաստեղծությունների միջոցով:

Մայրենի լեզվի միջազգային օր

Փետրվարի 21-ին Վանաձորի թիվ 25 հիմնական դպրոցում տիրում էր տոնական տրամադրություն: Մայրենի լեզվի միջազգային տոնը նշեցին նաև առաջին դասարանցիները:(դասվարներ՝ Ս.Գևորգյան, Հ. Խանումյան, Ա.Նազարյան):

 

Երեխաները մեծ սիրով ներկայացան տարբեր բանաստեղծություններով՝ նվիրված մայրենի լեզվին, հորդորեցին բոլորին խոսել,երգել մաքուր հայերենով:

 

Մայրենի լեզվի միջազգային օրը թիվ 25 հիմնական դպրոցում

 

2005 թվականից հայ տոնացույցը հարստացել է ևս մեկ տոնով՝ ամեն տարի փետրվարի 21-ը մեր հանրապետությունում նշվում է որպես մայրենի լեզվի միջացգային օր:

Վանաձորի թիվ 25 հիմնական դպրոցի բազմամասնագիտական թիմի անդամները կազմակերպել էին միջոցառում նվիրված մայրենի լեզվի օրվան:

Միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին

Փետրվարի 19-ին Վ.Համբարձումյանի անվան թիվ 25 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

Միջոցառման մասնակիցներն էին IIգ դասարանի աշակերտները (դասվար՝ Արմենուհի Մարուքյան): Միջոցառման խորագիրն էր Հովհ. Թումանյանի կարգախոսը. «Արևի նման նայեցեք աշխարհին»: Թումանյանի ծննդյան օրն արդեն վեցերորդ տարին նշվում է որպես գիրք նվիրելու օր: Միջոցառման ավարտից հետո ծնողները երեխաներին նվիրեցին խորհրդանշական գրքեր:

Հայոց բանակի 27-ամյակ

Հայոց բանակի տարեգրությունը չափվում է 27 տարով,հունվարի 30-ին տոնական տրամադրություն էր տիրում Վանաձորի թիվ 25 հիմնական դպրոցի VIIա դասարանում (դասղեկ՝ Ա. Ասլանյան):

 

 

Աշակերտները կազմակերպել էին միջոցառում նվիրված Հայոց բանակի 27-ամյակին. դասարանում միաժամանակ տիրում էր և՛ ուրախության, և՛ հպարտության, և՛ անասելի ցավի ու կորստի զգացում:

 

Շնորհավոր բոլորիս. ի վերջո բոլորս էլ մեր հայրենիքի զինվորներն ենք: